‘Սպանություն Երևանում. Կասկածյալները դեպքի վայրից բերման են ենթարկվել’

1602

Այսօր՝ հունվարի 31-ին, ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի 24 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 29 բնակարանի խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են 69-ամյա Արշավիր Բարսամյանի դին: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Համաձայն կայքի, անկողնում հայտնաբերվել է կպչուն ժապավենով (սկոճ) փաթաթված մուրճ, որի վրա առկա են արյան հետքեր, իսկ մուրճի կոթը կոտրված է և նույնպես կպչուն ժապավենով փաթաթված: Համաձայն աղբյուրի, ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են տնից դուրս գալու ժամանակ ներսում գտնվող 2 տղամարդու և մի կնոջ բռնել, սակայն նրանք սկզբում դիմադրություն են ցուցաբերել, թե ոստիկաններն շաբաթ օրով խանգարում են իրենց անդորրը: Այնուամենայնիվ, նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Shamshyan.com-ը նաև հայտնում է. որ սպանվածի անկողինն ամբողջովին պատված է արյունով, իսկ սպանվածի բերանը թուղթ է լցրած եղել:

Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: 

Նախորդ հոդվածը‘Չինաստանի իշխանություններն ուժեղացնում են համալսարանների վերահսկողությունը’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 25-ից 31-ը հակառակորդն ունեցել է առնվազն 3 զոհ և խոցել է իրեն պատկանող անօդաչուն. ԼՂՀ ՊՆ’