‘Սպանություն Երևանում. Սպանության մեջ կասկածվողը որոնվում է’

1617

Այսօր՝ հունվարի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Կեսգիշերին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսակյան 18 Ա շենքի 25 բնակարանում երիտասարդ տղայի դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը: Համաձայն աղբյուրի՝ սպանվածը 27-ամյա Վազգեն Դալլաքյանն էր, ով բնակվում էր Բաշինջաղյան 179 շենքի 24 բնակարանում և դանակի մի քանի հարվածներ էր ստացել, այդ թվում՝ դեմքի մասում:

Կայքը նաև հաղոդրում է, որ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Գագիկ Գրիշայի Աբրահամյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանությունը, որն ավարտվել է սպանությամբ, տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ: 

Նախորդ հոդվածը‘Կասկադում «ախռաննիկներն» արգելում են պարզել ՀՀ դրոշը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ֆոբիաներ’