‘Սպանություն Թբիլիսյան խճուղում ‘

783

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 23.50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Արսեն Շահբազյանի դիակը:

Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող ռեստորանային համալիրի դիմացի մայթեզրին, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արսեն Շահբազյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Նիստի ժամանակ կքննարկենք Քոքոբելյանի հարցը, վարչությունը կորոշի ‘