‘
Մոսկվայում ձերբակալվել է մետրոյի «Կուրսկայա» կայարանում ոստիկանի սպանության մեջ կասկածվող անձը: Այդ մասին հաղորդել է ՆԳՆ ներկայացուցիչը:
Կասկածյալ տղամարդը տարվել է ոստիկանության բաժին: Ռուսաստանի մայրաքաղաքում հարձակում գործած անձի ձերբակալման նպատակով մտցվել էր «Սիրենա» պլանը:
Ռուսաստանի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ստուգվում է ձերբակալվածի առնչությունը ոստիկանի սպանությանը, որը մետրոյում կանգնեցրել է տղամարդուն՝ փաստաթղթերը ստուգելու նպատակով:
Ավելի վաղ մայրաքաղաքի ՆԳՆ վարչությունից հաղորդել են, որ մետրոյի «Կուրսկայա» կայարանում կեսգիշերին մոտ անհայտ անձը գնդակահարել է ոստիկանության աշխատակցին:
Ոստիկանությունը հաղորդել է նաև կասկածյալի նկարագրությունը՝ կովկասյան կամ ասիական արտաքինով տղամարդ, մոտավորապես 40-45 տարեկան, ամուր կազմվածքով, հասակը՝ 160-165 սմ: Հագած է եղել մոխրագույ բաճկոն, կապույտ ջինս, գլխին՝ մոխրագույն կեպի:
Փոխանցում է BBC-ն:
‘