‘Սպանություն Սևան քաղաքում’

2176

‘

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր Բանակի փողոցի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա: Հայտնում է Shamshyan.com-ը:

Նշված հատվածում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի բնակիչ, 36-ամյա Վիգեն Հայրոյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Տեղում հայտնաբերվել է նաև Renault մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների, պատկանում է «Հայփոստ» ընկերությանը. սպանվածն աշխատում էր «Հայփոստ» ընկերությունում՝ որպես վարորդ-ուղեկցող: 

‘

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի նամակը Հովիկ Աբրահամյանին’
Հաջորդ հոդվածը‘Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Իսպանիայում’