‘Սպանված զինծառայողի գործով կզբաղվի ՊՆ-ի քննչական ծառայությունը’

713

Այսօր Երևանի կենտրոնում գտնվող մայրաքաղաքային գնդում պայմանագրային զինծառայող է սպանվել: ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը iLur.am-ի  հետ զրույցում ասաց, որ այս գործն իրենց մոտ չի քննվում ու նշեց, որ այս գործով մանրամասներին չի տիրապետում:

«Էրեբունու ոստիկանության քննչական բաժինն էր զբաղվում այդ գործով: Ասում էին, որ գործը մեզ են ուղարկելու, բայց մենք դեռ չենք ստացել»,- ասաց Սարգսյանը:

Հայտնի է դարձել նաև մահացած զինծառայողի անունը՝ դա 1972 թվականին ծնված Վարդան Խաչատրյանն է:

Նախորդ հոդվածը‘Թաղման մասնակիցները մոտ 1 կմ անցել են ոտքով, քանի որ Թոխմախի գերեզմանատան միակ ճանապարհը փակվել էր Սեյրան Օհանյանի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Անհրաժեշտ էր փարատել այն թյուրըմբռնումը, թե ԲՀԿ-ն միակողմանի ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ է’