‘
Այսօր ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման ընթացքում սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ևս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել:
Այս մասին լրագրողներին փոխանցել է Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
‘