‘Սպանվել է Հայաստանի փաստաբանների պալատի անդամը ‘

787

Նոյեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Վանաձորի մերձակա գյուղերից մեկում: Երեկ ուշ գիշեր NEWS.am-ը տեղեկություններ է ստացել, որ Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում դիակ է հայտնաբերվել բռնության հետքերով:
Ըստ լուրերի՝ նույն ռեստորանի սեղանակիցների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, եւ կողմերից մեկը դանակով հարվածներ է հասցրել մյուսին, ով տեղում մահացել է: Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատել են NEWS.am-ի տեղեկությունը` հավելելով, որ սպանվածը Երևանի բնակիչ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանն է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սամվել Շարբաթյանը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:

Նախորդ հոդվածը‘Սյունիքի քաղաքային ու գյուղական դպրոցները կընդգրկվեն Dasaran.am կրթական ծրագրում’
Հաջորդ հոդվածը‘Հարություն Մեսրոբյան. Ցանկացած քաղաքական ուժ աշխատում է այնպես անել, որ իր գինը բարձրանա ‘