‘Սպասվում են թույլ տեղումներ’

817

Հանրապետության տարածքում`հունվարի 25-29-ը Հանրապետության արևմտյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին` հարավային 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և մառախուղ: Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում`հունվարի 25-26-ը, 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Հունվարի 27-ին և 29-ին սպասվում են տեղումներ:

Երևանի հունվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան    14.10C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -22.30C (1894 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    — 4.30C

Նախորդ հոդվածը‘Human Rights Watch-ի նամակը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’