‘Սպասվում են տեղումներ’

1241

Փետրվարի 7-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` անձրև: Փետրվարի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի գիշերը կբարձրանա 5-7, 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը, 9-11-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում` փետրվարի 7-ին սպասվում են տեղումներ, 8-11-ին՝ առանց տեղումների եղանակ:

Երևանի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան   13.50C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      -22.00C (1887 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  -2.30C

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունը պարզաբանում է’