‘
Փետրվարի 13-ի գիշերը, 16-ին, 17-ին շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, 14- ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը և 15-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում`փետրվարի 13-ի գիշերը, 16-ին, 17-ին սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.00C (1979թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -21.10C (1950թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -1.50C
‘