‘Սպասվում են տեղումներ’

955

Մարտի 14-ի գիշերը, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 6-11 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 30-35 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-18-ին աստիճանաբար կբարձրանա և մարտի 13-ի համեմատ 16-17-ին բարձր կլինի 7-10 աստիճանով, 18-ի ցերեկը կնվազի 9-11 աստիճանով:

Երևանում մարտի 14-ի գիշերը հնարավոր է, 18-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-18-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Երևան քաղաքի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 21.50C (1930 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.20C (1945 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 4.60C

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ է լինում երբ «գծերից» ընկնում ես. Կարող է պատմել Վարդան Ղուկասյանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Երևանում շմոլ գազից 3 հոգի է թունավորվել’