‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’

754

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-14-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի հուլիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

·         Օդի առավելագույն ջերմաստիճան   39.70C (1955թ)

·         Օդի նվազագույն ջերմաստիճան       11.90C (1946թ)

·         Օդի միջին օրական ջերմաստիճան  25.40C

 

Նախորդ հոդվածը‘Շիրակը «կերտեց» Սան-Մարինոյի ֆուտբոլային պատմությունը. Տրե Պեննե — Շիրակ 1:0’
Հաջորդ հոդվածը‘Վարդենիսում տուն է այրվել’