‘Սպասվում է առանց տեղումների եղանակ ‘

583

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 1-ին, 2-ին գիշերը առանձին շրջաններում, 3-4-ին օրվա ընթացքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում մառախուղ:

Քամին` հարավ-արևմտյան 1-5/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-4-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7, գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 1-ին, 2-ին գիշերը հնարավոր է, 3-4-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ:

Նախորդ հոդվածը‘Երկրաշարժ՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հալեպի մոտակայքում առեւանգված հայերի անունները’