‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’

1163

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 5-6-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, 5-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը 5-6-ին, 7-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-ի ցերեկը, 8-ին կնվազի 5-7, արևելյան շրջաններում` 10-12 աստիճանով:

Երևանում`

Փետրվարի 5-6-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Երևանի փետրվարի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           14.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              -24.80C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          -3.90C

Նախորդ հոդվածը‘Սիրիայի հարցով բանակցություններն ընդհատվել են, պատերազմը շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկո. Ռուսաստանի հետ բացահայտ պատերազմի հավանականությունը մեծացել է’