‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’

1651

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-ին, սեպտեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           41.20C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                8.60C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           24.10C

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը սպառնացել է Սալահին’
Հաջորդ հոդվածը‘Տուրեն մոտ է «Օլիմպիակոս» տեղափոխությանը’