‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’

704

«Հայհիդրոմետ»-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 18-20-ին նաև Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում` մառախուղ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-20-ին հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ` 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ին կդիտվի փոփոխական ամպամածություն. էական տեղումներ չեն սպասվում:

Նախորդ հոդվածը‘Թուրք փորձագետներն անհանգստացած են ռուսական եւ հայկական օդանավերի հետ կապված միջադեպերից ‘
Հաջորդ հոդվածը‘Սուրբ փեսայի հնարամիտ հայրը’