‘Սպասվում է առանց տեղումների, շոգ եղանակ’

1124

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում հուլիսի 9-ին հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

10-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում `18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝ հուլիսի 9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.90C (1986թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.50C (1974թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.80C

Նախորդ հոդվածը‘Միրոսլավ Կլոզեն՝ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն. Բոլոր 16 գոլերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռոսօբորոնէքսպորտը» մտադիր է այսուհետև էլ զինել Հայաստանին և Ադրբեջանին’