‘Սպասվում է բարձր ջերմային ֆոն’

3797

Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 27-28-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 29-30-ը՝ երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան պաշտպանել է Քաթարին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ Թրամփը համաձայն չէ իր խորհրդականների կարծիքին’