‘Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’

1166

Մարտի 28-29-ին հատկապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 30-31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը կնվազի արևելյան շրջաններում 5-7, մնացած շրջաններում` 2-3 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին ջերմաստիճանը արևելյան շրջաններում կբարձրանա 8-10, մյուս շրջաններում 5-6 աստիճանով:

Երևանում մարտի 28-29-ին հատկապես օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 30-31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան 23.40C (1947թ)

· Օդի նվազագույն ջերմաստիճան -7.40C (1982թ)

· Օդի միջին օրական ջերմաստիճան 8.10C

 

Նախորդ հոդվածը‘Աստղագուշակ մարտի 28-ի համար’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 28-ին սպասվող իրադարձությունները’