‘Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում’

1208

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի տարածքում հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-6-ին` լեռնային շրջաններում թաց ձյուն: Քամին հարավ-արևմտյան 1-6 մ/վրկ, 3-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ին հատկապես ցերեկը   կնվազի 12-15 աստիճանով:

Երևանում`
 
Հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 4-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
 


Նախորդ հոդվածը’50 մլն այստեղ, 50 մլն այնտեղ. Բյուջեի փողերն աննպատակ ծախսվում են. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում ժամկետանց վարկերը մեկ տարում աճել են 2 անգամ’