‘
Ապրիլի 5-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավային 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, 9-ի ցերեկը նույնքանով կնվազի:
Երևանում ապրիլի 5-ի գիշերը, 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 27.40C (1952 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -10.00C (2004 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 10.80C
‘