‘Սպասվում է փոփոխական եղանակ’

1220

Ապրիլի 12-13-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-15-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում ապրիլի 12-13-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան  26.30C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան    -2.50C (1924 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.30C

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին ընկել է գնացքի տակ’