‘Սպասվում է փոփոխական եղանակ’

1052

Մարտի 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավային 6-11 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 28-33 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին մարտի 17-ի հետ համեմատ կնվազի` 8-10, 20-22-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում մարտի 18-ին  սպասվում է անձրև և ամպրոպ, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-ին սպասվում է քամու ուժգնացում  18-23 մ/վրկ: 

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը միանձնյա առաջատարն է’