‘
Մոսկվայի «Սպարտակը» Սարանսկում 3:1 հաշվով առավելության հասավ «Մորդովիայի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հյուրերի պահեստայինների թվում էր եւ, դուրս գալով փոխարինման, գոլի հեղինակ դարձավ ավելացված ժամանակում:
Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ 48-րդ րոպեին հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը բացեց հաշիվն՝ առաջ մղելով «Սպարտակին»: 73-րդ րոպեին Մովսիսյանը դուրս եկավ փոխարինման, իսկ 5 րոպե անց Պրոմեսը դարձավ նաեւ դուբլի հեղինակ: 86-րդ րոպեին հայ հարձակվողը ստացավ դեղին քարտ, իսկ ավելացված ժամանակում գրավեց դատարկ դարպասը՝ վերջակետ դնելով խաղին: Դա Յուրա Մովսիսյանի երկրորդ գոլն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում, որում նա մասնակցել է 13 խաղի:
Ծնկի ծանր վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսը դեռ չի հայտավորվում մոսկովյան ակումբի կազմում: Նախորդ 3 խաղերում մեկ միավոր հավաքած «Սպարտակն» այս հաղթանակից հետո շրջանցեց «Լոկոմոտիվին» և 39 միավորով բարձրացավ 6-րդ տեղ:
|
ՄՈՐԴՈՎԻԱ Վ – ՍՊԱՐՏԱԿ |
1-3 (0-0) |
|
0-1՝ Կվինսի Պրոմես 46՛, 0-2՝ Կվինսի Պրոմես 78՛, 0-3՝ Յուրա Մովսիսյան 90՛, 1-3՝ Իբրահիմա Նիասե 90՛ |
|
ՄՈՐԴՈՎԻԱ Վ. 1.Անտոն Կոչենկով, 3.Եվգենի Գապոն, 4.Իգոր Շիտով, 5.Վիկտոր Վասին, 18.Իբրահիմա Նիասե, 40.Միլան Պերենդիա, 10.Դանիլո, 84.Օլեգ Վլասով (91.Լորենցո Էբեսիլիո, 59), 14.Պավել Յակովլեվ (17.Ասլան Դուդիեւ, 57), 16.Djalo, 48.Եվգենի Լուցենկո (22.Սերգեյ Սամոդին, 78) |
|
ՍՊԱՐՏԱԿ. 32.Արտյոմ Ռեբրով, 3.Սերգեյ Բրիզգալով, 4.Սերգեյ Պարշիվլյուկ, 34.Եվգենի Մակեեվ, 15.Ռոմուլո, 20.Պատրիկ Էբերտ, 21.Կիմ Չելստրեմ, 23.Դմիտրի Կոմբարով, 57.Վյաչեսլավ Կրոտով (10.Յուրա Մովսիսյան, 73), 24.Կվինսի Պրոմես (2.Խուան Ինսուրալդե, 83), 69.Դենիս Դավիդով (19.Խոսե Մանուել Խուրադո, 74) |
|
Զգուշացում՝ Եվգենի Գապոն 23՛ (Մ), Դենիս Դավիդով 60՛ (Ս), Կվինսի Պրոմես 70՛ (Ս), Յուրա Մովսիսյան 86՛ (Ս) |
‘