‘
Ռուսական առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունեց Պերմի «Ամկարին» եւ հաղթեց 2:0 հաշվով:
Հանդիպման հերոսներից մեկը դարձավ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը այս անգամ մեկնարկային կազմում էր: Մովսիսյանը բավական ակտիվ էր գործում առջեւի գծում, մի քանի անգամ սուր պահեր ստեղծեց իր եւ խաղընկերների համար, իսկ 68-րդ րոպեին Կոմբարովի հիանալի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը: Իսկ հաշիվը 20-րդ րոպեին բացել է Պավել Յակովլեւը:
Մովսիսյանը խփեց իր 13-րդ գնդակը Ռուսաստանի առաջնությունում եւ շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը:
Այս հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակեց 40 միավոր եւ առայժմ 4-րդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն. 24-րդ տուր
«Սպարտակ» — «Ամկար»՝ 2:0
Պավել Յակովլեւ, 20, Յուրա Մովսիսյան, 68
‘