‘Սպարտակը հաղթում է Շախտյորին. Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ’

727

Միացյալ մրցաշարի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունել էր Դոնեցկի «Շախտյորին»:

Առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, բացեց խաղի հաշիվը՝ դիպուկ իրացնելով իր իսկ վաստակած 11 մետրանոց հարվածը: 

Ինչպես տեղեկացնում է armfootball.com, ընդմիջումից հետո Վալերի Կարպինը փոխարինեց Մովսիսյանին` նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Էմանուել Էմենիկեին:

Երկրորդ կեսում ռուսական ակումբի ֆուտբոլիստները Պավել Յակովլևի ջանքերով ևս մեկ գնդակ խփեցին ու հաղթեցին 2-0 հաշվով:

 

Նախորդ հոդվածը‘Եղեգնաձորում որդին անզգուշաբար վրաերթի է ենթարկել մորը, վերջինս մահացել է’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակ. Մեր հավաքականը առաջադիմել է 23 հորիզոնականով’