‘«Սպարտակը» շնորհավորել է իր երկրպագուներին. Տեսանյութ’

585

Մոսկվայի «Սպարտակի» խաղացողները՝ Անդրեյ Դիկանը, Դե Զուեւը, Խուրադոն, Չելստրյոմը, Մակգիդին, Սուխին, Բիլյալետդինովը, Ինսուրալդեն եւ Ռեբրովը շնորհավորել են երկրպագուներին գալիք Նոր Տարվա կապակցությամբ:

«Սպարտակի» երկրպագուներին առանձին ցանկանում եմ շատ մեծ համբերություն: Դա մեզ անհրաժեշտ է: Մենք սիրում եւ հարգում ենք Ձեզ»,- ասել է Դիկանը:

«Միասին մենք կարող ենք հասնել առաջատարներին, եւ, միգուցե, չեմպիոն դառնալ»,- նշել է Բիլյալետդինովը:

Հիշեցնենք, որ «Սպարտակի» կազմում հաջորդ տարի իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է ՀՅԴ Գերագույն ժողովը’
Հաջորդ հոդվածը‘6 մարդ է տուժել Մակեդոնիայի խորհրդարանում տեղի ուենցած ծեծկռտուքի հետևանքով ‘