‘«Սպարտակը» սահմանափակել է Յուրա Մովսիսյանի խոսքի ազատությունը ‘

1500

‘

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Կազանի «Ռուբինի» նկատմամբ հաղթանակից հաղթանակից հետո հրաժարվել է զրուցել լրագրողների հետ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ասել է,որ «Սպարտակի» ղեկավարությունը նրան արգելել է հարցազրույցներ տալ:

«Ես չեմ կարող խոսել: Հարցրեք «Սպարտակին», թե ինչու չեմ կարող պատասխանել հարցերի»,- ասել է Յուրա Մովսիսյանը: Այս մասին հաղորդում է Սպորտ Էքսպրեսը:

Նշենք, որ «Ռուբինի» դեմ խաղում Մովսիսյանը փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին, իսկ վերջնամասում դարձել գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ տուրում էլ նա գոլի հեղինակ էր դարձել փոխարինման դուրս գալուց հետո:

‘

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը հաղթական խաղից հետո ճաշել է ընկերների հետ’