‘
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուներից մեկը միայնակ ակցիա է իրականացրել «Գազպրոմի» շենքի առջեւ, որտեղ տեղի է ունենում ԱՊՀ միավորված առաջնության նիստը:
Ալեքսեյ անունով երկրպագուն դեմ է ԱՊՀ առաջնության գաղափարին, որը արտացոլված է նրա ցուցապաստառի վրա. «Միացյալ առաջնությունը՝ պուտինյան վարչախմբի կայսերապաշտական ամբիցիաների դրսեւորումն է»:
«Այսօր միավորված առաջնությունը, իսկ վաղը Խորհրդային կայսրության վերականգնո՞ւմ: Ոչ, գոհ ենք: Իմ հայրենիքը Ռուսաստանն է»,- Ալեքսեյի խոսքն է մեջբերում Газета.ru-ն:
‘