‘
Մոսկվայի «Սպարտակի» նախագահ Լեոնիդ Ֆեդունը «Զենիթի» դեմ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղից հետո հետո հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է spօrt-express.ru-ն:
Լրագրողները Ֆեդունին հարցրել է Օզբիլիսի մասին, սակայն նախագահը նշել է, որ չի մեկնաբանում հայ ֆուտբոլիստի հետ տեղի ունեցածը:
«Այժմ թիմի սելեկցիոն ծառայության առջեւ խնդիր է դրվել գտնել Կվինսի Պրոմեսի պես եւս 2 ֆուտբոլիստների: Կստացվի, թե՝ ոչ, դա կախված է մեր սելեկցիոն աշխատակիցներից: Դրա համար միջոցներ կտրամադրենք»,- ասել է Ֆեդունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լեոնիդ Ֆեդունը «Սպարտակի» համապատասխան բաժնին հանձնարարել է զբաղվել Արազ Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի տրանսֆերով։ Oզբիլիսը քննադատել էր «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ իր խոսքն աղավաղվել է, բայց նա տուգանվելու է այդ հարցազրույցի համար: Նախորդ տարվա մայիսին ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո Արազը դեռ չի հայտավորվել մոսկովյան ակումբի կազմում:
‘