‘«Սպարտակ» — «Զենիթ» 4-2՝ Յուրա Մովսիսյանը «հեթ-տրիկի» հեղինակ (Տեսանյութ)’

1243

Ռուսական «Պրեմիեր լիգայում» 16-տուրի «Սպարտակ» — «Զենիթ» հանդիպում հերոսը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Անհաջող մեկնարկից հետո, նախ «Սպարտակի» դարպասապահ Ռեբրովը հետ մղեց Հալկի 11 մետրանոց հարվածը, ապա առաջին խաղակեսի ավարտին Մովսիսյանի երկու գոլերի շնորհիվ նրանք առաջ անցան հաշվի մեջ: Երկրորդ խաղակեսի սկզբում Մովսիսյանը ձևակերպեց «հեթ-տրիկ» և մի քանի րոպե անց վնասվածքի պատճառով լքեց խաղադատը: Այս «հեթ-տրկից» հետո Մովսիսյանը խփած 12 գոլով Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է «Պրեմիեր լիգայի» ռմբարկուների ցուցակը:

Նախորդ հոդվածը‘Պարտադրել են հեռախոսով լուսանկարել քվեաթերթիկը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ընտրողը պահանջել է անծանոթ մարդուն հանել իր տան գրանցումից’