‘«Սպարտակ-2»-ը հաղթեց նորվեգական թիմին. Աղվան Պապիկյանը՝ գոլի հեղինակ’

542

Թուրքիայում շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել «Սպարտակի» երիտասարդական թիմը, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի երիտաստարդական հավաքականի հարձակվող Աղվան Պապիկյանը: Երեկ մոսկովյան ակումբի երկրորդ թիմը ստուգողական խաղում ուժերը չափեց նորվեգակական «Լիլեստրեմ» ակումբի երիտասարդական թիմի հետ: Խաղն ավարտվել է մոսկովյան ակումբի հաղթանակով՝ 3:0:
Աղվան Պապիկյանը, ով վերջերս է միացել ռուսական թիմին և երեկ իր առաջին խաղն էր անցկացրել՝ մրցելով Ուզբեկստանի երիտասրդական հավաքականի դեմ, մեկնարկային կազմում էր և 8-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Նա խաղաց առանց փոխարինման:
«Սպարտակ-2» — «Լիլեստրեմ-2»` 3:0
Գոլերը՝ Պապիկյան 8, Սամսոնով 37, Մաստերնոյ 53:

Armsport.am

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածուն’