Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հայր Մկրտիչ Սպերցյանը պատմել է, թե ինչպես է որդուն համոզել ընտրել Գերմանիայի հավաքականը:
«Ես հասկացա, որ Ռուսաստանի հավաքականը մեր տարբերակը չի դիտարկել: Այնտեղ Էդուարդի դիրքում ուժեղ ֆուտբոլիստներ կային: Ես նրան խորհուրդ տվեցի ընտրել մոր պատմական հայրենիքի հավաքականը, քանի որ բոլորը ֆուտբոլ են խաղում, իսկ չեմպիոն դառնում է Գերմանիայի հավաքականը»,- Նոբել Առուստամյանի հետ զրույցում նշել է Սպերցյանի հայրը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում ծնված 23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի մարտին։ Նա «Կրասնոդարի» սան է, հիմնական թիմում խաղում է 2021 թվականից։