‘Սպիտակի քաղաքապետը հարվածել ու մարմնական վնասվածք է հասցրել համաքաղացուն’

1096

Ոստիկանության Սպիտակի բաժնում երեկ՝ հուլիսի 9-ին, նյութեր են նախապատրաստվել՝ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ըստ Shamshyan.com-ի, հուլիսի 9-ին, ժամը 14:40-ի սահմաններում, Սպիտակի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է նշված փողոցի 64 տան բնակիչ, 71-ամյա Լևիկ Մարյանին:

Հարվածի հետևանքով Մարյանը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածք: Ըստ աղբյուրի՝ Գ. Սահակյանը Սպիտակի քաղաքապետն է, իսկ Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Այսօր՝ հուլիսի 10-ին, փաստի առթիվ Սպիտակի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի ցուցումով փոխանցվել են մարզի դատախազություն: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քաղաքապետը ոստիկանությունում բացատրություն է տվել և խոստովանել է, որ ինքն է հարվածել, և դրա հետևանքով է քաղաքացին վայր ընկել:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյան. Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի լիբերալները չեն ընդունել սահմանադրական հռչակագիրը’