‘Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը բքի պատճառով դժվարանցանելի է’

989

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տևական սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է դարձել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը: Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Սպիտակում, Սիսիանում և Գորիսում տեղում է ձյուն:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտո Կարլոսը միացել է Մադրիդի «Ռեալին»’