‘
Սպիտակ ձեռնափայտի միջազգային օրը (International White Cane Safety Day) սահմանվել է ԱՄՆ-ում 1970 թ. հոկտեմբերի 15-ին, Կույրերի միջազգային ֆեդերացիայի կողմից, և այդ ժամանակից ի վեր այն տեղ է գրավել շատ երկրների օրացույցերում՝ ի նշան համերաշխության կույրերի հետ: ԽՍՀՄ-ում առաջին անգամ Սպիտակ ձեռնափայտի օրը նշվել է 1987 թ. հոկտեմբերի 15-ին:
1921 թ. բրիտանացի լուսանկարիչ Ջեյմս Բիգսը տեսողությունը կորցրել էր դժբախտ պատահարի արդյունքում: Բախվելով քաղաքում անվտանգ տեղաշարժվելու խնդրին՝ նա իր ձեռնափայտը խնդրել էր ներկել սպիտակ գույնով, ինչն այն ավելի նկատելի կդարձներ վարորդների և հետիոտների համար:
Տասը տարի անց՝ 1931 թ. ֆրանսիացի ակտիվիստուհի Գվիլլի Դ’Էրբեմոնը մի քանի նախարարների ներկայությամբ երկու սպիտակ ձեռնափայտ հանձնեց՝ մեկը կույր զինվորականի, երկրորդը՝ քաղաքացիական անձի: Ընդհանուր առմամբ՝ ֆրանսուհին Փարիզի բնակիչներին բաժանեց սեփական միջոցներով գնված 5 հազար սպիտակ ձեռնափայտեր, և դա սկիզբ դրեց այդ ավանդույթին:
Առողջապահության համաշարհային կազմակերպության տվյալներով՝ այսօր աշխարհում կա գրեթե 37 միլիոն կույր մարդ, ևս 125 միլիոնը՝ ծայրահեղ վատ տեսողությամբ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Լուսանկարների մակագրությունները
Սթիվի Ուանդեր, երգիչ, երգահան
Դևիդ Բլանքեթ, Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար (2001-2004 թթ.)
Անտոնիո Դոմինգեզ, լուսանկարիչ
Շառլոտա Բրաուն, ցատկորդ
‘