‘Սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը. ԿԸՀ-ն ոչ միայն ազնվության ու արդարության հետ խնդիրներ ունի, այլև` հայերենի. Մամուլ’

825

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրության քարոզչության օրերին քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար տեղերի` 1,2 X 1,2 տախտակների ցանկը: Ցանկում կա 144 հասցե: Բոլորը հասկանալի են, սակայն ոչ բոլորն են հայերեն: Օրինակ, Մաշտոց 7 («Beko» խանութի պատին) կամ Մաշտոց 7ա («Modern Art Museum») հասցեներն ընկալելի են, սակայն հասկանալի չէ, թե ինչ ասել է` «Մանթաշյան 53 (շենքի պատին` սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը)» կամ «Արշակունյաց 65 (կալանավորների վարչության մոտ, հայրենիքից գնալուց չհասած ՇԿՈԴԱ)»:

Բագրատունյաց 8 (Մալուխի գովազդի տակ` շենքի պատին): Մեջբերումները բառացի` ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի: Հայերենում չկա «ռեշոտկա» բառ, հատկապես սպիտակ, իսկ նշված «կալանավորների վարչությունը» հաստատ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն է, «հայրենիքն» էլ` նախկին «Հայրենիք» կինոթատրոնը: Կամ` եթե մինչև քարոզչության մեկնարկը «սպիտակ ռեշոտկով բալկոնը» ներկեն վառ կարմիր, իսկ մալուխի գովազդը հանեն, ինչպե՞ս է կողմնորոշվելու ԿԸՀ-ն: ԿԸՀ-ն, փաստորեն, ոչ միայն ազնվության ու արդարության հետ խնդիրներ ունի, այլև` հայերենի: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Նախորդ հոդվածը‘Ես, իհարկե, նումերոլոգ ու միստիկ չեմ, բայց էս Պապի պարագայում շատ հետաքրքիր է ստացվում’
Հաջորդ հոդվածը‘Թանկացումները էլի սկսվեցին. Մամուլ’