Մտահոգված են, որ Թրամփը կարող է վերադառնալ Twitter

465

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ գործարար Իլոն Մասքի կողմից Twitter ընկերության գնումը սպառնում է, որ ամերիկյան նախկին առաջնորդ, հանրապետական Դոնալդ Թրամփը կարող է վերադառնալ այդ սոցիալական ցանց, հաղորդել է CNBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով աշխատակազմում իր աղբյուրներին։

Ըստ նրանց՝ Սպիտակ տանը չեն բացառում, որ Մասքի կողմից ընկերության գնումը կհանգեցնի ապատեղեկատվության հորձանքի սոցիալական ցանցում, ինչը կարող է բացասաբար ազդել Դեմոկրատական կուսակցության և գործող վարչակազմի ղեկավարի դիրքերի վրա՝ աշնանը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների և 2024 թ․ նախագահական ընտրությունների ժամանակ։

Մասնավորապես, «Բայդենի մերձավորները» և Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները մտավախություն ունեն, թե Մասքը կարող է նախկին նախագահին և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից ոմանց թույլ տալ վերականգնվել սոցցանցում, որը Թրամփն ակտիվորեն օգտագործում էր իր նախագահության օրոք։

 CNBC-ի աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տան աշխատակիցների և քաղաքական խորհրդականների մտավախությունները կիսում է նաև ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփին նախորդած նախագահ Բարաք Օբաման։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿոչ են անում ազատ արձակել իրավապաշտպանին
Հաջորդ հոդվածըԻլոն Մասքը 44 մլրդ դոլարով գնել է Twitter-ը