‘Սպիտակ տան ամենաազդեցիկ տիրուհին’

1305

94 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանը:

Նա համարվում էր ԱՄՆ պատմության ընթացքում  ամուսնու իշխանության օրոք (1981-1989 թթ.)  Սպիտակ տան ամենաազդեցիկ տիրուհիներից մեկը:

Ռեյգանների ընտանեկան միությունը, որ տևել է 52 տարի, բնութագրել են որպես ԱՄՆ նախագահական կառավարման ընթացքում ամենամեծ սիրավեպը:

Մինչ ապագա ամուսնու հետ ծանոթությունը Նենսին կինոյի դերասանուհի է եղել: 1952 թ. ամուսնացել է Ռոնալդ Ռեյգանի հետ, որն այն ժամանակ Ամերիկյան դերասանների միության ղեկավարն էր:

Ռոնալդ Ռեյգանը վախճանվել է 2004 թ.: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-Թուրքիա գագաթնաժողով. Եվրոպան ուզում է փակել բալկանյան երթուղին’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Ընը նորից սպառնում է ‘