‘Սպիտակ տունը Ասադին կասկածում է նոր քիմիական գրոհ կազմակերպելու մեջ’

1866

Վաշինգտոնը հայտարարել է, որ Բաշար Ասադը, հնարավոր է, պատրաստվում է նոր քիմիական գրոհի, և խոստացել է, որ եթե դա տեղի ունենա, Սիրիայի բռնապետը թանկ կվճարի դրա համար: Սպիտակ տունը հայտարարել է, թե հետևում է նախապատրաստություններին, որոնք նման են նրանց, ինչ Ասադի ենթակաները կատարում էին ապրիլի 4-ի քիմիական գրոհից առաջ:

«Ինչպես ավելի վաղ հայտարարել ենք, ԱՄՆ-ը Սիրիայում է գտնվում «Իսլամական պետությունը» ջախջախելու համար: Սակայն եթե Ասադը ևս մի զանգվածային սպանություն կատարի քիմիական զենքի կիրառմամբ, նա և նրա զինվորականները բարձր գին կվճարեն դրա համար»,- ասվում է Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերի հայտարարության մեջ:

Սիրիական Իդլիբ գավառի Խան-Շեյխուն քաղաքում քիմիական  գրոհ է կատարվել ապրիլի 4-ին: Ապստամբների կողմից վերահսկվող քաղաքում ավիահարվածի հետևանքով զոհվեց 87 մարդ, այդ թվում շատ երեխաներ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Երևանում, Աշտարակում, Սոլակում’