Սպիտակ տունը հաստատել է, որ Իրանը մտադիր է անօդաչուներ տրամադրել Ռուսաստանին

393

Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանին փոխանցել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք ընդունակ են զենք կրել։

Նման վարկած է ներկայացրել ճեպազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

«Պարզ չէ՝ արդյո՞ք Իրանն արդեն ինչ-որ անօդաչու սարքեր փոխանցել է Ռուսաստանին,- նշել է Սալիվանը։- Բայց սա ընդամենը մեկ օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը դիմում է այնպիսի երկրների, ինչպիսին է Իրանը, տեխնիկական միջոցների համար, որոնք նույնպես օգտագործվում են կամ օգտագործվել են մինչ այդ, երբ մենք ապահովել ենք կրակի դադարեցումը Եմենում, Սաուդյան Արաբիայի վրա հարձակման նպատակով»։

Սալիվանը ոչ մի փաստ չի ներկայացրել՝ ի հաստատումն իր ներկայացրած վարկածի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍերենա Ուիլյամսը դուրս է մնացել WTA-ի վարկանիշային աղյուսակից
Հաջորդ հոդվածըՌՔՎ ղեկավար․ Նոր Կախովկային հարված է հասցվել Զելենսկու հրամանով