Սպիտակ տունը Ղրիմի ապագայի հարցը հրատապ չի համարում

359

ԱՄՆ-ն այժմ պետք է կենտրոնանա շփման գծի երկայնքով ձգվող տարածքները վերադարձնելու հարցում Ուկրաինային օգնելու ուղղությամբ, իսկ Ղրիմի պատկանելության հարցը հետագայի քննարկման հարց է։

Այդ մասին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

Սալիվանը նշել է, որ «Ղրիմի հարցը և այն, թե ինչ կլինի ապագայում՝ մենք դրան դեռ կանդրադառնանք»։ «Իսկ հիմա պետք է կենտրոնանալ առաջիկա նպատակների վրա։ Մենք պետք է գործենք արագ և վճռական, որպեսզի ուկրաինացիներին օգնենք վերադարձնել շփման գծի երկայնքով ձգվող տարածքները»,- ասել է նա։

Սալիվանը հավելել է, որ հիմա Կիևի ջանքերը կենտրոնացած են երկրի արևելքում տեղի ունեցող մարտերի ուղղությամբ, և պետք է հենց դրա վրա կենտրոնանալ, այլ ոչ թե Ղրիմի։ «Հիմա մենք խոսում ենք արևելքում և հարավում հակահարձակումների մասին։ Մենք պետք է զենք տանք ուկրաինացիներին։ Դրանով էլ զբաղված ենք»,- շեշտել է Ջեյք Սալիվանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲորելն ամփոփել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի արդյունքները
Հաջորդ հոդվածըԱնգլիական 4 ակումբներ հետաքրքրվում են Ժիրուի ծառայություններով