Սպիտակ տունն անակնկալ անջատել է Բայդենի ճեպազրրույցի հեռարձակումը

122

Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճեպազրույց է անցկացրել դաշնային կառավարության անդամների և Այդահո նահանգի պաշտոնյաների հետ։

Հանդիպումը նվիրված է եղել շարունակվող բնական հրդեհներին, որոնցից տուժում են երկրի արևմտյան մի քանի նահանգներ։

Շատ անակնկալ ճեպազրույցի հեռարձակումը դադարեցվել է, երբ Բայդենն սկսել է հարց տալ պաշտոնյաներից մեկին՝ անտառտնտեսության ազգային ընկերության ներկայացուցչին։

«Սա առաջին դեպքը չէ, երբ Սպիտակ տունը միջամտում է, որպեսզի թույլ չտա, որ լայն լսրաննն ունկնդրի Բայդենին»,- նշել է Fox News հեռուստաալիքը։

Օգոստոսին հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Սպիտակ տան աշխատակիցները մամուլի ասուլիսի ժամանակ անջատել են ԱՄՆ նախագահ Բայդենի բարձրախոսը՝ այն բանից հետո, երբ լրագրողը նրան հարց է ուղղել Աֆղանստանից ամերիկացիներին տարհանելու վերաբերյալ, ինչին Բայդենը սարկազմով է պատասխանել ( պատասխանի ժամանակ բարձրախոսն անջատված է եղել)։ Հեռուստաալիքը նշել է, որ այն ժամանակ դեռ հայտնի չէր՝ արդյո՞ք աշխատակիցները պատահաբար են բարձրախոսն անջատել հենց այդ պահին, թե՞ դա միտումնավոր է եղել, որպեսզի «ունկնդիրները չնախապատրաստված պատասխաններ չլսեն»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹալիբները հերքում են իրավապաշտպանների մեղադրանքները
Հաջորդ հոդվածըՎարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն