‘Սպիտակ տուն. Արաբների մասին Նեթանյահուի արտահայտությունները երկպառակություն են սերմանում’

1288

‘

Սպիտակ տունը մտահոգություն է հայտնել այն «սադրիչ հռետորաբանության» կապակցությամբ, որն օգտագործվել է  Իսրայելում նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչի արդյունքում անակնկալ հաղթանակ տարավ Բինիամին Նեթանյահուն, փոխանցում է BBC-ն:

Իսրայելի վարչապետը ընտրությունների օրը հայտարարել է, թե ձախ ճամբարի իր մրցակիցները ջանում են խմբերով քվեարկության բերել իսրայելցի արաբների, որպեսզի կշեռքի նժարը թեքեն իրենց կողմը: Բացի այդ, նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հայտարարել է նաև, թե  վերընտրվելու դեպքում թույլ չի տա պաղեստինյան պետություն ստեղծել:

ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը և ԵՄ-ն բազմիցս նրան կոչ են արել իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը լուծում տալ «երկու ժողովուրդ՝ երկու պետություն» սկզբունքով: Վաշինգտոնն առաջվա պես պաշտպանում է անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու հայեցակարգը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

‘

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ապահովագրողներից հատուցումների տարեկան հատուցում են ապահովել միայն 4 ընկերություններ’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդը մարտադաշտում զենք-զինամթերք է թողել (լուսանկարներ)’