‘Սպիտակ քարտ. Առաջարկում է Միշել Պլատինին ‘

971

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Մոսկվայում այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ կողմնակից է ֆուտբոլում նորամուծությանը՝ սպիտակ քարտերի կիրառմանը: Սպիտակ քարտ ստացած ֆուտբոլիստը խաղադաշտը կլքի մի քանի րոպեով:

«Կան մարդիկ, ովքեր չեն սիրում ֆուտբոլը, ֆուտբոլիստներին տարբեր մեղադրանքներ են ներկայացնում: Այդ հարցում մենք ընդհանուր հայտարարի չենք գա:

Իմ գրքում արդեն ասել եմ, որ ֆուտբոլիստին պետք է հեռացնել մի քանի րոպեով, որպեսզի նա թաթափի լարվածությունը, խուսափի վիճաբանությունից, հայհոյանքից: Դրա համար կարելի է սպիտակ քարտ ցույց տալ:

Եթե, օրինակ, Նիկոլայի Տոլստիխը հարձակվի ինձ վրա, նրան կարելի է սպիտակ քարտ ցույց տալ, որպեսզի հանգստացնի նյարդերը (ժպտում է): Այս տարբերակը կիրառվում է այլ մարզաձևերում: Այս թեմայով քննարկում եմ ունեցել բազմաթիվ մասնագետների հետ:

Ֆուտբոլն աշխարհի ամենահայտնի մարզաձևն է, բայց երբեմն շատ է նյարդայնացնում ֆուտբոլիստների պահվածքը»,- հայտարարել է Պլատինին:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ.«Մեր բախտը բերել է, որ Կամպլի պես ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բորուսիա»»’
Հաջորդ հոդվածը‘Չավի.«Եթե չես կարողանում խաղալ Մեսսիի հետ, ուրեմն ֆուտբոլը քեզ համար չէ»’