Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է երկու մարզիկ

694

Երեկ Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը ներկայացել հետևյալ կազմով. մարզիկներ՝ Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյան, մարզիչ՝ Հայկ Նազարյան, մրցավար՝ Հակոբ Սերոբյան:

Հիշեցնենք, որ ՀՀ-ից մեկնելիս մեր մյուս մասնակցի՝ Վահագն Դավթյանի Covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես, Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել են Covid-19-ի թեստ, և այնտեղ Դավթյանի թեստը դրական է եղել: Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոյում:

Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 24-ին:

Նախորդ հոդվածըՎանո Սիրադեղյան․ Հոգացել եմ, որ «շփումներս» Երեւանի հետ հասցվի նվազագույնի․ Հրապարակ
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուս․ Լատվիան խիստ լոքդաուն է մտցնում