‘ՍՍՀՄ-ում սերիական սպանությունների մասին պատմող ֆիլմը հանել են կինովարձույթից’

3386

‘

«Централ Партнершип» ընկերությունը ռուսաստանյան կինոթատրոններից ետ է կանչել «Համար 44» ֆիլմը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով իրավիճակին տեղյակ աղբյուրին: ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի և Ռումինիայի համատեղ արտադրության կինոնկարի պրեմիերան պետք է կայանար ապրիլի 16-ին:

Ֆիլմը նկարահանել է շվեդ ռեժիսոր Դանիել Էսպինոզան, գլխավոր դերերում նկարահանվել են Թոմ Հարդին և Նումի Ռապասը:

Ֆիլմի գործողությունները կատարվում են ստալինյան դարաշրջանի ՍՍՀՄ-ում: Գլխավոր հերոս Լև Դեմիդովը աշխատում է պետանվտանգության համակարգում և պայքարում «ժողովրդի թշնամիների» դեմ: Երբ նման մարդկանց ցուցակում է հայտնվում նաև նրա կինը, Դեմիդովի պաշտոնն իջեցնում են և ուղարկում Վոլսկ քաղաքում աշխատելու որպես սովորական միլիցիոներ: Այդ պաշտոնում էլ նա սկսում է մոլոգարի որոնումները, ով  այդ շրջանում սպանում էր երեխաների, իսկ պետանվտանգության նրա նախկին գործընկերներն այդ ընթացքում որս են կազմակերպում են հենց նրա նկատմամբ: Փոխանցում է lenta.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘ Էդվին վան դեր Սարի ռեկորդը կրկնեց Կասիլյասը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան ոչ պաշտոնական պատվիրակություն կուղարկի Ղրիմ’