‘Սվիտալսկի. Բիզնեսը սիրում է խաղաղություն’

2666

«Միայն ակտիվ մասնակցությունը, քաղաքականությունը կարող է  ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան»,-  այդ մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նա նաեւ հավելել է. «Եւ, իհարկե, մենք խաղաղության հույս ունենք: Բիզնեսը սիրում է կայունություն և խաղաղություն: Սա այն ուղղությունն է, որ Հայաստանը գնում է մեզ հետ, և մենք կանգնած ենք կայուն հիմքերի վրա՝ համագործակցելու Հայաստանի հետ»։

Նա նշել է, որ  ԵՄ-ն կաջակցի Հայաստանի կառավարությանը` ներգրավել նոր եվրոպական բիզնեսներ՝ դեպի Հայաստան:

«Մենք խրախուսում ենք հայկական ղեկավարությանը՝ լինել ավելի ակտիվ, հատկապես՝ օտարերկրյա կապիտալը ներգրավելու գործում։ Պետությունները միմյանց հետ մրցում են ներդրումներ գրավելու համար»,- հավելել է Սվիտալսկին:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն խստացնում է պատժամիջոցներն ընդդեմ ԿԺԴՀ-ի’
Հաջորդ հոդվածը‘Ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը’