‘
Թեև Հայաստանի քաղաքացիական հանրության որոշ շրջանակներ մտահոգ են և դեռևս կասկածներ ունեն ԵՎրամիության հետ համապարփակ եւ ընդլահնված համաձայնագրի իրագործման և մոնիթորիգնային գործընթացի նկատմամբ, այդուհանդերձ, կան հստակ ազդակներ, որ համաձայնագիրը լավագույնս իրագործվելու է, ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Լինելով ամենափոքր երկիրը Արևելյան Գործընկերության մեջ` Հայաստանը ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ»,-հավելել է Սվիտալսկին: Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրը կարող է արագացնող գործոն հանդիսանալ տեղական բարեփոխումների իրականացման համար, ինչը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսական ներուժի ծավալման տեսակետից:
Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել կայուն տնտեսական զարգացման հասնելու համար, որը ներկայումս խոչընդոտվում է վերահսկվող ու մոնոպոլիզացված համակարգի պատճառով, ինչը հիասթափության պատճառ է հանդիսանում երիտասարդ հայ ձեռնարկատերերի համար և դրդում է երիտասարդ ու շնորհալի մարդկանց լքելու երկիրը:
‘